Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին «France Inter» ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ստեֆան Սեժուրնեն։
«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար, մենք զորքեր չենք ուղարկի մարտական գործողություններ իրականացնելու համար։ Շրջանակը որոշված է՝ կանխել Ռուսաստանի հաղթանակը՝ առանց նրա հետ կռվելու։ Այս շրջանակներում ոչինչ չի բացառվում», - ասել է նա: