Միջազգային

Վրաստանի բնակիչներն այլևս չեն ստանա անցանկալի գովազդային SMS հաղորդագրություններ

Վրաստանի բնակիչներն այլևս չեն ստանա անցանկալի գովազդային SMS հաղորդագրություններ

Այսօրվանից Վրաստանի բնակիչներն այլևս չեն ստանա անցանկալի գովազդային SMS հաղորդագրություններ:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենքի համաձայն՝ հաղորդագրություններ ուղարկելու համար ընկերություններին կպահանջվի օգտատերերի համաձայնությունը։ Իսկ քաղաքացիները ցանկացած պահի կարող են պահանջել դադարեցնել իրենց անձնական տվյալների մշակումը։

Նոր կանոնների խախտման դեպքում՝մինչև 500 հազար լարի (մոտ 185 հազար դոլար) տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունների կամ ձեռնարկատերերի համար տուգանքը կկազմի 2 հազար լարի (մոտ 740 դոլար):

Մեծ շրջանառություն ունեցող ընկերությունների համար տուգանքը 3 հազար լարի է (մոտ 1,2 հազար դոլար) ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական