«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել հանգստություն»․ ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Դաշնային ժողովի իր ելույթում ասել էր, որ Արևմուտքի վտանգավոր գործողություններն ու հայտարարությունները սպառնում են միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությամբ և քաղաքակրթության ոչնչացմամբ։
«2022 թվականի հունվարին միջուկային զենք ունեցող հինգ երկրների ղեկավարները հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում նրանք հայտարարեցին, որ միջուկային պատերազմը չի կարելի հաղթել և չի կարելի սկսվել», - ասել է դիվանագետը։