ԱՄՆ Պետդեպարտամենտը ցավակցություն է հայտնել հինգշաբթի օրը Գազայի հյուսիսում մարդասիրական օգնության բաժանման ժամանակ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների և վիրավորների համար և ասել, որ ԱՄՆ պաշտոնյաները ճնշում են Իսրայելին՝ պատասխաններ ստանալու համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Այս հակամարտության ընթացքում շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել ոչ միայն այսօր, այլ վերջին մոտ հինգ ամիսների ընթացքում։ Վաղ առավոտից մենք կապի մեջ ենք Իսրայելի կառավարության հետ և հասկանում ենք, որ հետաքննություն է ընթանում»,- ճեպազրույցում ասել է Միլլերը։