Միջազգային

Ալիևը ընդունել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարին

Ալիևը ընդունել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնին, ով մասնակցում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 10-րդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 2-րդ նախարարական հանդիպմանը:

Սիմսոնի այցի ընթացքում Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը և «Elecnor» ընկերությունը կստորագրեն համագործակցության հուշագիր վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում։ Զուգահեռ, վերականգնվող և հողմային էներգիայի աղբյուրների Եվրոպայի պետական ​​գործակալությունը կստորագրի համագործակցության հուշագիր քամու էներգիայի ու վերականգնվող էներգիայի ոլորտում։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական