Միջազգային

Թրամփը մտավոր ունակությունների ստուգման թեստ է հանձնել

Թրամփը մտավոր ունակությունների ստուգման թեստ է հանձնել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտավոր ունակությունների ստուգման 2 թեստ է հանձնել  և հրավիրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անել նույնը։

«Խաբեբա Ջո Բայդենը նույնպես պետք է մտավոր ունակությունների ստուգման թեստ հանձնի։ Թերևս այս կերպ մենք կարող ենք պարզել, թե ինչու է նա այդքան վատ որոշումներ կայացնում։ Ես երկու թեստ եմ հանձնել և երկուսն էլ հաջող են»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի բոլոր նախագահներն ու թեկնածուները պետք է անցնեն այս կարգի թեստավորում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական