2023 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանի քաղաքական գործիչները և պետական կառույցները Facebook-ում և Instagram-ում գովազդի համար վճարել են մոտ $280 հազար, ինչը 69%-ով ավելի է, քան նախորդ եռամսյակում։ Այդ մասին ասվում է Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության (ISFED) զեկույցում, որն ուսումնասիրել է Meta գովազդային գրադարանը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը։
Ահա Meta հարթակներում ամենաշատ գովազդվող տասնյակը.
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմ՝ 28,9 հազ. դոլար
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության էջերը՝ 18,9 հազար դոլար
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի էջը՝ 17 հազար դոլար
Ընդդիմադիր «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի անդամ Գիորգի Վաշաձեի էջը՝ 15,2 հազար դոլար
«Իմեդի» իշխանամետ հեռուստաալիքի հաշիվը՝ 9,9 հազար դոլար
Կառավարության աշխատանքի մասին էջ «რა კეთდება» («Ինչ է արվում») – 9,7 հազար դոլար
Վրաստանի կառավարության օգտահաշիվ – 9,4 հազ. դոլար
Europop սպորտային լրատվական ռեսուրսի հաշիվ – 7,9 հազ․ դոլար
Վրաստանի արդարադատության նախարարություն – 7,4 հազ․ դոլար
Նախկին վարչապետի «Իրակլի Ղարիբաշվիլի 4 Վրաստան» էջը՝ 6,4 հազար դոլար.