Միջազգային

«Ռուսաստանը ընդունում է նոր իրողությունները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն». Ալիև

«Ռուսաստանը ընդունում է նոր իրողությունները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. 

«Համանախագահներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ոչ մի քայլ չեն ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար։ Երբ մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը, այս երեք երկրները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Յուրաքանչյուրը մեզ մոլորեցնելու համար օգտագործեց տարբեր գործիքներ: Նրանք չէին ուզում, որ մենք ազատագրենք մեր հողերը։ Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրինք անջատողականությանը, նրանք նորից սխալվեցին: Նրանցից ոմանք դեռ սխալվում են։ Նկատի ունեմ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Կարծում եմ՝ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ Նույնը պետք է անեն ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հակառակ դեպքում իրավիճակն այնպիսին չի լինի, ինչպիսին նրանք նախատեսել էին։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, ռազմական և լայնածավալ միջազգային կապերով Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական