Միջազգային

«Ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիան չեզոք է խաղաղության գործընթացում». Ալիև

«Ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիան չեզոք է խաղաղության գործընթացում». Ալիև

Անցյալ տարի Բեռլին կատարած այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանը քննարկվել են մեր հարաբերությունների լայն օրակարգում ընդգրկված հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցության հարցեր»․ փետրվարի 28-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է, ի տարբերություն Ֆրանսիայի, որը, ինչպես ասում են, բենզին է լցնում կրակի վրա ու Հայաստանին մահաբեր զենք մատակարարում։ Միջազգային իրավական նորմերը մեր կողմն են»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ մեղադրել իրենց երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման մեջ, անհիմն և կողմնակալ է․ «Ադրբեջանն իր տարածքն ու ինքնիշխանությունն ապահովելու համար այլ երկրների քայլերից տարբերվող քայլեր չի ձեռնարկում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական