Միջազգային

Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին

Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրենց զինծառայողներից մեկը եղանակային վատ պայմաններում մոլորվել է։

«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլին Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմաններում:

Մեր զինծառայողին գտնելու նպատակով շարունակվում են անհապաղ սկսված որոնողական միջոցառումները»,- ասված է նրանց հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ադրբեջանցի երկու զինծառայող անցել է սահմանը. Նրանցից մեկը բռնվել է, մյուսը փախել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական