Միջազգային

«Եվրոպական երկրները պետք է ռազմական աջակցություն ցույց տան Հայաստանին». Լուազո

«Եվրոպական երկրները պետք է ռազմական աջակցություն ցույց տան Հայաստանին». Լուազո

Եվրախորհրդարանի խորհրդարանականներն երեկ կայացած քննարկման ժամանակ նշել են, որ աջակցում են Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի հասնելու համար Երևանի ջանքերին և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։

«Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ»․ ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզաոն․ «Դրանք շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային՝ հարգել ժողովրդավարությունը և մեր վրա հույս դրած հայ ժողովրդին»,- ասել է պատգամավորը: Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը ուսուցանում է հայ զինվորներին և Երևանին տրամադրում զինտեխնիկա։

«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերենք դրան», - ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ «Դրա համար Եվրամիությունը պետք է ազատ ձեռքեր ունենա՝ ազատելով իրեն ադրբեջանական գազի և նավթի ներմուծումից»․ ասել է չեխ Մարկետա Գրեգորովան։ Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին՝ համոզել Բրյուսելի իր գործընկերներին։ 

Այլ պատգամավորներ ևս այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։

Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական