Միջազգային

Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները

Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները

Հըզբոլլահը երկուշաբթի օրը տասնյակ հրթիռներ է արձակել Գոլանի ուղղությամբ: Լիբանանյան ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ թիրախում է Իսրայելի Գոլանի բազան՝ ի պատասխան Բաալբեկ քաղաքի մոտ իսրայելական հարվածների:

Բաալբեկը գտնվում է Իսրայելի սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Լիբանանի հյուսիս-արևելքում, մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները մինչ օրս ուղղված են եղել միայն հարավային Լիբանանի կամ Բեյրութի վրա, որը դեռ շատ ավելի հարավ է, քան Բաալբեկը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական