28 երկրի ներկայացուցիչ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարը։ Այս հարցում միասնական դիրքորոշում չի եղել։
«Ամենաթեժ քննարկումը ծավալվել է Ուկրաինա զորք ուղարկելու հարցի շուրջ, և այստեղ բացարձակապես համաձայնություն չի եղել», - մեջբերում է Լեհական ռադիոն Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։ Հանդիպումից հետո նա նշել է, որ այս գաղափարի նկատմամբ ոգեւորություն չկա։ «Ինչ վերաբերում է մանրամասներին, առանձին երկրներ իրենք են որոշում, թե ինչպիսի օգնություն ցուցաբերեն Ուկրաինային»,- ընդգծել է նա։