Միջազգային

Չի բացառվում արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա. Մակրոն

Չի բացառվում արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա։ Ըստ Մակրոնի՝ եվրոպացի առաջնորդները քննարկել են այդ հեռանկարը:

«Այսօր երեկոյան ոչ մի պայմանավորվածություն չի եղել պաշտոնապես զորքերի ուղարկման, բայց մենք ոչինչ չենք կարող բացառել», - ասել է նա լրագրողներին: Ուկրաինային օգնության համաժողովին մասնակցել են Եվրամիության 27 անդամ երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ 21 պետությունների և կառավարությունների ղեկավար․ ասել է նա։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում», - ասել է Մակրոնը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական