Միջազգային

Իսրայելը Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության ծրագիր ունի

Իսրայելը Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության ծրագիր ունի

Իսրայելի պաշտպանության բանակը երկրի ռազմական կաբինետին ներկայացրել է Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողության, ինչպես նաև մարտական ​​գոտուց խաղաղ բնակչության տարհանման ծրագիր։ Այդ մասին լույս փետրվարի 26-ի գիշերը հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

Հայտարարությունն արվել է Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողության ակնկալվող մեկնարկից առաջ։ Նեթանյահուն այդ քաղաքն անվանում է «Համաս» արմատական ​​իսլամիստական ​​շարժման «վերջին բաստիոնը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական