«Մոսկվան Երևանից փորձում է պարզաբանում ստանալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների շուրջ, որոնք առնչվում էին ՀԱՊԿ անդամակցության սառեցմանը»․ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը դեռ չի հասկացել Հայաստանի դիրքորոշումը»․ նշել է Կրեմլի ներկայացուցիչը․ «Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերի տեքստից, ապա նման ռեժիմ պարզապես դե յուրե գոյություն չունի»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ հաճախակի շփումներ ունեն Երևանի հետ․ «Իհարկե, դա կպարզենք․ կշփվենք, կիմանանք»։