Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան առաջարկել է եվրոպական երկրներից արգելել զինամթերքի արտահանումը այլ երկրներ, բացի Ուկրաինայից։ Հայտարարությունը հնչել է ուկրաինական բանակի համար զինամթերքի պակասի ֆոնին:
«Եվրոպայում արտադրված զինամթերքի՝ երրորդ երկրներ արտահանման բոլոր պայմանագրերը պետք է կասեցվեն, և այդ ամբողջ զինամթերքը պետք է ուղարկվի Ուկրաինա: Եվրոպայում արտադրված յուրաքանչյուր պարկուճ պետք է ծառայի Եվրոպայի պաշտպանության նպատակին»,- ասել է Կուլեբան «RedaktionsNetzwerk»-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ, նա զինամթերքի բացակայության մեջ մեղադրել է արեւմտյան դաշնակիցներին։