Միջազգային

«Որոշ շրջանակներ հետաքրքրված են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ». Բայրամով

«Որոշ շրջանակներ հետաքրքրված են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ 

«Այս գրեթե 5 ամիսը ամենահանդարտ շրջանն էր Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին․ եթե նայենք այս ժամանակահատվածին, կտեսնենք, որ որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և ամեն ինչ անում են իրավիճակը փոխելու և լարվածություն ստեղծելու համար», - ասել է Բայրամովը։ 

Բայրամովը նաև վերստին քննադատել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ առաքելության գործողությունները սահմանին, արևմտյան տարբեր դիվանագետների այցը սահման, լարվածության բացակայության պայմաններում նպաստել են հարցը օրակարգում պահելուն և այն որպես լարվածություն ներկայացնելուն։ «Դրա օրինակն այս առաքելության վերահսկողական գոտուց ադրբեջանական սահմանի խախտումն էր, այնուհետ, առանց պատճառի, դիպուկահարի կրակոցից մեր զինծառայողի վիրավորումը», - հավելել է Բայրամովը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական