Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ և հույս հայտնել, որ իրենց միջև շուտափույթ հանդիպում կկայանա։
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Էրդողանը շատ գաղափարներ ու ծրագրեր ունի առջևում, որոնք պետք է կյանքի կոչվեն Թուրքիայի ապագայի համար․ «Ես հուսով եմ արագ հանդիպման, որը, անկասկած, նոր էջ կբացի Մինսկի և Անկարայի հարաբերություններում»,- նշել է Բելառուսի ղեկավարը։