Միջազգային

Ուկրաինան ինչ որ տեսքով պահպանելը դեռ հնարավոր է. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ուկրաինան ինչ որ տեսքով պահպանելը դեռ հնարավոր է. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ուզում եմ ընդգծել, որ Ուկրաինան ինչ որ տեսքով պահպանելը դեռ հնարավոր է, բայց դա պետք է լինի խաղաղ, չեզոք Ուկրաինա, որտեղ չկա խտրականություն և ռուսատյացություն, որտեղ չեն հերոսացվում նացիստական հանցագործները և որից չի բխում Ռուսաստանի հանդեպ սպառնալիք։  Այս մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ:

«Հետևաբար, ընտրությունը հավաքական Արևմուտքինն է. արդյոք պետք է կռվել մինչև վերջ, թե՞ ողջախոհությունը կհաղթի Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում»,- ասել է Վասիլի Նեբեզնյան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական