Միջազգային

ՀԱՊԿ-ը Երևանից դիմում չի ստացել

ՀԱՊԿ-ը Երևանից դիմում չի ստացել

«ՀԱՊԿ քարտուղարություն Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել»․ «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից:

«ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական