«Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները». այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս պահին որևէ շփում չկա և չի եղել։ Բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք մտադիր ենք մեր հայ բարեկամներից պարզել, թե ինչ նկատի ունեն, ինչ իրավիճակ է։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- ասել է Պեսկովը: