Միջազգային

«Տեսել ենք Փաշինյանի հարցազրույցը, չենք կարծում, որ այն մեկնաբանությունների կարիք ունի». Բելառուսի ԱԳՆ

«Տեսել ենք Փաշինյանի հարցազրույցը, չենք կարծում, որ այն մեկնաբանությունների կարիք ունի». Բելառուսի ԱԳՆ

«Բելառուսը Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում»․ լրագրողներին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը․ հայտնում է БЕЛТА-ն։

«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, ՀԱՊԿ հարցերը մշտապես մեր երկկողմ փոխգործակցության տեսադաշտում են», - ընդգծել է Անատոլի Գլազը։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմը հետագայում ևս Երևանի հետ ակնկալում է կառուցողական համագործակցություն արդիական հարցերի ողջ սպեկտրում․

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, այդ կապակցությամբ մենք ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- նշել է մամուլի քարտուղարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական