Աղդամում գործադիր իշխանության ներկայացուցիչը, որը տրանսպորտային միջոց վարելու իրավունք չուներ, զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆարրուխ Ջաբարովի վարած Լադա Պարա մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին: Վթարի հետևանքով վարորդը ստացած ծանր վնասվածքներից մահացել է:
Ջաբարովը Աղդամի գյուղերից մեկում գործադիրի լիազոր ներկայացուցիչ էր: