Ուկրաինա-լեհական սահմանին իրավիճակը կրկին սրվել է. լեհ ֆերմերները փակել են մայրուղին՝ արգելափակելով բեռնատարների երթևեկությունը 9 անցակետից 6-ում։ Առաջին անգամ ցուցարարները թույլ չեն տալիս ոչ միայն բեռնատար, այլև ուղևորատար տրանսպորտի երթևեկությունը։
Դեռ նոյեմբեր-հունվար ամիսներին սահմանը փակել էին լեհական տրանսպորտային ընկերությունները, որոնք պահանջում էին քվոտա սահմանել Ուկրաինայից ԵՄ տարածք մտնող բեռնատարների քանակի համար։ Նրանց հիմնական պահանջն այն էր, որ ուկրաինական բեռնափոխադրումներն ընդհանուր առմամբ ավելի էժան են, քան եվրոպականները, և որ այժմ եվրոպական ընկերությունները ուկրաինացիներ են վարձում ԵՄ-ի ներսում ապրանքներ տեղափոխելու համար՝ խոչընդոտելով իրենց բիզնեսին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեհաստանի հետ սահմանին, «չի կարելի նորմալ կամ սովորական համարել»՝ հավելելով, որ իրավիճակն «ամեն օր համերաշխության էրոզիա է ցույց տալիս». հայտնում է BBC-ն։
Լեհ ֆերմերները բողոքում են գների ճնշման, հարկերի և բնապահպանական կարգավորման, ինչպես նաև Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի ներմուծման դեմ։