Միջազգային

Բաքվում ԱՄՆ և ՄԲ դեսպանները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի

Բաքվում ԱՄՆ և ՄԲ դեսպանները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի

Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը ծաղիկներ են խոնարհել ստալինյան բռնաճնշումների զոհ ադբեջանցի դրամատուրգ Հուսեյն Ջավիդի հուշարձանի մոտ բացված Ալեքսեյ Նավալնիի հուշատախտակին:

ԱՄՆ դեսպանը դեսպանատան «Ֆեյսբուքի» էջում ցավակցություն է հայտնել զոհված ընդդիմադիրի ընտանիքին. «Խորին ցավակցություներս եմ հայտնում Ալեքսեյ Նավալնիի կնոջն ու ընտանիքին: Ազատատենչ մարդիկ ողջ աշխարհում չեն մոռանա նրա համարձակությունը»։

Իր հերթին, Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը «X»-ի իր էջում գրել է. «Այսօր մենք ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի հետ ծաղիկներ դրեցինք Հուսեյն Ջավիդի հուշարձանին՝ ի հիշատակ Ռուսաստանում ազատության և ժողովրդավարության համար անվախ մարտիկ Ալեքսեյ Նավալնիի»:

Ադրբեջանական զլմ-ները հաղորդում են, որ Նավալնիի լուսանկարն ու ծաղիկները  Հուսեյն Ջավիդի հուշարձանի մոտ հայտնվել են փետրվարի 19-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական