Միջազգային

«Շատ կարևոր է, որ խաղաղության հաստատման հնարավորության պատուհանը չփակվի». Էրդողան

«Շատ կարևոր է, որ խաղաղության հաստատման հնարավորության պատուհանը չփակվի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերը․

«Կասկած չկա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրումը մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության, հանգստության և կայունության հույսի նոր աղբյուր կդառնա: Այս գործընթացում մենք ուս–ուսի գործում ենք Ադրբեջանի հետ։ Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո մեր տարածաշրջանում մշտական խաղաղության հաստատման համար հնարավորությունների պատմական պատուհան է բացվել։ Շատ կարևոր է, որ հնարավորության այս պատուհանը չփակվի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այս գործընթացը պետք է գնահատի երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից»,- ասել է նա։ 

Էրդողանը երրորդ կողմերին կոչ է արել կառուցողական ներդրում ունենալ, «ոչ թե թունավորել գործընթացը»․ «Այս առիթով ցանկանում եմ նաև հայտարարել, որ հույս ունենք, որ վերջին օրերին երկու երկրների սահմանին տեղի ունեցած գործողությունները այլևս չեն կրկնվի»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական