Միջազգային

«Ադրբեջանում ամբողջությամբ ձևավորվել է բանակի թուրքական մոդել». Ալիև

«Ադրբեջանում ամբողջությամբ ձևավորվել է բանակի թուրքական մոդել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանում ամբողջությամբ ձևավորվել է բանակի թուրքական մոդելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է. «Մեր բանակները մեկ բռունցք են»,- ասել է Ալիևը։

«Այսօր թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար»,- ասել է նա՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը։

Ըստ Ալիևի՝ Թուրքիան այսօր համաշխարհային մակարդակով ձայնի իրավունք ունի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական