Միջազգային

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կրկին կառաջադրի իր թեկնածությունը

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կրկին կառաջադրի իր թեկնածությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է կառույցը ևս հինգ տարի ղեկավարելու իր մտադրությունը:

Հայտարարությունն արվել է Բեռլինում՝ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նիստի ժամանակ։

Սրանով Ուրսուլան ընդհատել է Բրյուսելում շաբաթներ տևած շահարկումները իր քաղաքական ապագայի վերաբերյալ, որը նույնպես կապված էր ՆԱՏՕ-ի հետ, և սրել պայքարը հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, որը Եվրամիության ամենաազդեցիկ ինստիտուտն է:

Ֆոն դեր Լեյենի առաջադրումը կհաստատվի քվեարկությամբ՝ մարտի սկզբին, նրա քաղաքական ընտանիքի՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ամենամյա կոնգրեսի ժամանակ: ԵԺԿ-ն ներքին հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանել փետրվարի 21-ը:

Եվրահանձնաժողովի նախագահը նշանակվում է ԵՄ առաջնորդների հայեցողությամբ՝ եվրոպական ընտրությունների արդյունքները հաշվի առնելուց հետո, ինչը նշանակում է, որ առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունն օգտվում է գործադիր իշխանությունը վերահսկելու՝ չգրված արտոնությունից: Սոցիալիստներն ու լիբերալները սովորաբար բաժանում են մնացած ղեկավար պաշտոնները միմյանց միջև:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական