Միջազգային

Իսրայելը հայնտել է Ռաֆահի ուղղությամբ նախապատրաստվող գրոհի օրը

Իսրայելը հայնտել է Ռաֆահի ուղղությամբ նախապատրաստվող գրոհի օրը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատագրի Գազայում պահվող բոլոր պատանդներին, ապա ՑԱԽԱԼ–ը մարտի 10-ին կսկսեն Ռաֆահի գրոհը։ 

Առաջին անգամ Իսրայելը նշել է Գազայի հարավում գտնվող քաղաքում գործողության կոնկրետ ամսաթիվը։ Այդ քաղաքում ապաստան է գտել շուրջ 1,5 մլն պաղեստինցի:

Ավելի վաղ ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը հայտնել էր, որ Գազայի առանցքային հիվանդանոցներից մեկը դադարել է գործել․ ԱՀԿ–ն հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մտնել Ռաֆահից հյուսիս գտնվող Խան Յունիսի «Նասեր» հիվանդանոց ՝ իրավիճակը գնահատելու համար:

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ հինգշաբթի օրը մտել է հիվանդանոցային համալիր՝ հայտարարելով, որ հետախուզության տվյալներով՝ այնտեղ պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդները: ՑԱԽԱԼ-ը Խան-Յունիսում իր գործողությունն անվանել է «ճշգրիտ և սահմանափակ»՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով «ահաբեկչության համար հիվանդանոցները ցինիկ կերպով օգտագործելու» մեջ։

Գանցը հավելել է, որ Իսրայելը գործելու է «համակարգված»՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական