Միջազգային

Մեդվեդևը նոր գաղափարներ կներկայացնի Պուտինին

Մեդվեդևը նոր գաղափարներ կներկայացնի Պուտինին

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Չեչնիա։ 

Նա այցելել է Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարան, հանդիպում ունեցել հրամանատարների հետ:

Մեդվեդևը հայտարարել է, թե ՌԴ-ն Ուկրաինայի հատուկ գործողությունից առաջ հետ էր մնում ԱԹՍ–ների ասպարեզում, բայց այժմ ավելացրել է դրանց արտադրությունը։ Ըստ նրա, ակնկալում էին, որ ռազմական գործողությունները կընթանան դասական կանոններով, սակայն ԱԹՍ-ները փոխել են ամեն ինչ:

Մեդվեդևը հայտնել է, որ գերագույն գլխավոր հրամանատարին զեկույց կներկայացնի՝ առաջ քաշելով նոր գաղափարներ, որոնք կարող են բարելավել ընդհանուր իրավիճակը հատուկ գործողության ընթացքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական