Միջազգային

Հայաստանն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, դուրս չի բերել իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, դուրս չի բերել իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին․

«Չնայած Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում, չնայած ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի կոչերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը, ափսոսանք են առաջացնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Բաքվի՝ Հայաստանի սահմանադրությունում և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պետք է վերացվեն․

«Ինչ վերաբերում է հայկական կողմի այն պնդմանը, թե իբր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը, բոլորին քաջ հայտնի է, որ որևէ հիմք չունի։ Հենց Հայաստանն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, դուրս չի բերել իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից, չի կատարել կոմունիկացիաների բացման իր պարտավորությունը։

Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերահաստատման և հարգանքի հիման վրա, և Ադրբեջանի հետ ուղղակի կառուցողական բանակցությունները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական