Միջազգային

«Ուկրաինայում իրավիճակը մարտի դաշտում 3 ամսից կհանգուցալուծվի». Բորել

«Ուկրաինայում իրավիճակը մարտի դաշտում 3 ամսից կհանգուցալուծվի». Բորել

Մյունխենում կայացած համաժողովում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել արագացնել Ուկրաինային օգնությունը, քանի որ ժամանակն սպառվում է։ Բորելը խոսել է նաև Մերձավոր Արևելքում ԵՄ դերի մասին և իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին անվանել «պայթունավտանգ»:

«Մենք ունենք շատ ռազմավարություններ, բայց քիչ գործողություններ»,- ասել է Բորելը և հայտարարել, որ Ուկրաինայում՝ մարտի դաշտում, իրավիճակը կարող է հանգուցալուծվել 3 ամսից։ 

Նա կոչ է արել պատերազմող երկրին աջակցության նոր մակարդակի անցնել:

«Մենք տատանվում էինք մատակարարման հարցում՝ չափազանց շատ, չափազանց հաճախ: Երկու տարի առաջ մենք պատրաստ էինք սաղավարտներ ուղարկել։ Հիմա մենք փոխանցում ենք F-16, բայց երկու տարի է անցել։ Եթե ​​այս որոշումն ավելի արագ կայացնեինք, գուցե ռազմաճակատում իրավիճակն այլ լիներ»,- ասել է Բորելը։ 

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ ԵՄ-ն «չի կարող աշխարհաքաղաքական դեր խաղալ, քանի դեռ պատրաստ չէ իրեն պաշտպանել»՝ նշելով, որ միացյալ Եվրոպային այսօր ծառացած աշխարհաքաղաքական ամենակարևոր մարտահրավերները վերաբերում են Ուկրաինային, Գազայի հատվածին և գլոբալ հարավին, ինչպես նաև սեփական պաշտպանունակությանը:

Բորելը խոսել է նաև Մերձավոր Արևելքում պատերազմի մասին՝ ցավ հայտնելով միասնության բացակայության և այն փաստի համար, որ ԵՄ անդամ շատ երկրներ «ցանկանում են խաղալ իրենց սեփական խաղը» տարածաշրջանում, սակայն Պաղեստինի ժողովրդի համար պետք է լինի «հստակ ապագա»։ 






Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական