Միջազգային

Բայդենը հնարավոր է համարել, որ Ուկրաինան Ավդեևկայից բացի կարող է այլ քաղաքներ ևս կորցնել

Բայդենը հնարավոր է համարել, որ Ուկրաինան Ավդեևկայից բացի կարող է այլ քաղաքներ ևս կորցնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Ավդեևկան լքելուց հետո կարող է կորցնել նաև այլ քաղաքներ։

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Կոնգրեսը հավանություն չի տվել Ուկրաինային լրացուցիչ օգնության հատկացմանը։ 

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնն էլ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Ավդեևկայի անցումը ռուսական ուժերի վերահսկողության տակ դիտարկում է որպես Կոնգրեսի անգործության հետևանք, և օրենսդիրներին կոչ է անում առանց հապաղելու հավանություն տալ Կիևին լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու խնդրանքին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական