Միջազգային

Հայտնի է Թրամփի գործով դատավարության օրը

Հայտնի է Թրամփի գործով դատավարության օրը

Նյու Յորքի Մանհեթենի քրեական դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ դադարեցնել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարելիս ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով գործի քննությունը․ հայտնում է BBC-ն։

Դատավոր Խուան Մերչանը հայտնել է, որ նախկին նախագահի նկատմամբ պատմության մեջ առաջին քրեական դատավարությունը կսկսվի մարտի 25-ին: Այդ օրը նախատեսվում է սկսել ատենակալների ժյուրիի ընտրությունը:

Թրամփի փաստաբանները փորձել են պնդել, որ գործը կարճվի կամ հետաձգվի՝ ասելով, թե Նյու Յորքի դատարանում արդար գործընթաց չի հաջողվի իրականացնել, իսկ ատենակալներն անաչառ չեն լինի:

Բացի այդ, պաշտպանական կողմը պնդում էր, որ դատավարությունը կազդի փրայմերիզների լարված սեզոնի վրա և իրականում միջամտություն կլինի ընտրություններին: 

Սակայն դատավորը մերժել է այդ միջոնդությունները։

Թարմփը լրագրողների հետ զրույցում ասել է, թե հանցագործություն չի կատարել․ «Գործը պետք է քննվեր երեք տարի առաջ։ Այստեղ ոչ մի գործ չկա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական