Միջազգային

Մյունխենի անվտանգության հանձնաժողովին Թուրքիայից կմասնակցի հետախուզական կազմակերպության ղեկավարը

Մյունխենի անվտանգության հանձնաժողովին Թուրքիայից կմասնակցի հետախուզական կազմակերպության ղեկավարը

Թուրքիայից Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին կմասնակցի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Համաժողովի ընթացքում Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը երկկողմ շփումներ կունենա այլ երկրների իր գործընկերների հետ:

Մասնավորապես, նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցերը, ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Գազայի հատվածում, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև կիբերհանցագործությանը և կազմակերպված հանցավորությանը հակազդելը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական