Միջազգային

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի իրավիճակին

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի իրավիճակին

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին այցելել է Թուրքիա։ Նա հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել նաև Հարավային Կովկասում իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ 

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ «Նախարարները կրկին ընդգծել են խաղաղություն հաստատելու կարևորությունը տարածաշրջանում ամուր և կայուն զարգացման համար։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»։ 

Նաև նշվում է, որ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին: Այս համատեքստում ԱԳ նախարարները նշել են Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական