Միջազգային

«Նման միջադեպերը չեն նպաստում հայ-ադրբեջանական կարգավորման համար դրական մթնոլորտի ստեղծմանը». Գալուզին

«Նման միջադեպերը չեն նպաստում հայ-ադրբեջանական կարգավորման համար դրական մթնոլորտի ստեղծմանը». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված միջադեպին։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում, հարցին՝ ինչպես դա կանդրադառնա այս երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի քննարկման վրա, նա ասել է. «Ռուսական կողմը հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ միշտ կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս ՝ հրաձգության, մարդկային զոհերի և վիրավորումների հետ կապված: Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը»։

Հարցին՝ դա հեռացնու՞մ է խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, նա նշել է. «Ես, այնուամենայնիվ, զերծ կմնայի հեռուն գնացող հետևություններից։ Առավել ևս, մենք ստացել ենք կողմերի՝ միայն առաջին հայտարարությունները այդ թեմայով»։ 

Նա նշել է, թե նախընտրում է  այս պահին զերծ մնալ «կատեգորիկ գնահատականներից». «Եվս մեկ անգամ կրկնեմ, որ դիմակայության ցանկացած թեժ փուլ, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջմղման ուղղությամբ համատեղ քայլերի մթնոլորտին»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական