Միջազգային

Բելգորոդի հրթիռակոծության զոհերի թվում մեկ երեխա կա

Բելգորոդի հրթիռակոծության զոհերի թվում մեկ երեխա կա

Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել. հայտնում է BBC-ն՝ հղում անելով նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովին:

Զոհերի թվում մեկ, տուժածների մեջ՝ հինգ երեխա կա։ 

«Բելգորոդ քաղաքի յոթ շենքերում տարբեր ավերածություններ են եղել. կոտրվել են պատուհաններ, վնասվել են տանիքներ ու ցանկապատեր։ Մի քանի բնակարանների պատուհաններ կոտրվել են, մոտ 5 ավտոմեքենա վնասվել է բեկորներից: Վնասվել է նաև մեկ խանութ, վնասվածքներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում»,- գրել է Գլադկովը իր տելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ զլմ-ները հայտնել էին քաղաքի առևտրի կենտրոնի լուրջ վնասման, դպրոցի մարզադաշտի վրա հրթիռների բեկորների ընկնելու մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական