Միջազգային

«Երևանին աջակցություն ցուցաբերելու հարցում ՀԱՊԿ երկները եղել ու մնում են բաց». Գալուզին

«Երևանին աջակցություն ցուցաբերելու հարցում ՀԱՊԿ երկները եղել ու մնում են բաց». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուն․ «ՀԱՊԿ-ում գտնվելը և կազմակերպության շրջանակներում լիարժեք խորհրդակցություններին ու քննարկումներին վերադառնալը բխում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից»,- ասել է նա՝ հավելելով․ «Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք, մեր կարծիքով, նույնպես չի նկատվում։ Առավել ևս, ՀԱՊԿ անդամ երկրները Երևանին աջակցություն ցուցաբերելու հարցում միշտ եղել և մնում են բաց»։

Գալուզինը նաև հիշեցրել է. «Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական