Միջազգային

Անկարան վճռական է ընդլայնելու Եգիպտոսի հետ շփումները բոլոր մակարդակներով

Անկարան վճռական է ընդլայնելու Եգիպտոսի հետ շփումները բոլոր մակարդակներով

Թուրքիան կշարունակի համագործակցել և համերաշխ լինել եղբայրական Եգիպտոսի հետ՝ դադարեցնելու արյունահեղությունը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Եգիպտոսի իր պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ Կահիրեում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մեր առաջնահերթությունը Գազայի հատվածում հրադադարի շուտափույթ հաստատումն է և մարդասիրական օգնության անարգել առաքումն էքսկլավ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ անօրինական և բացարձակապես անընդունելի անվանելով Գազայի հատվածի բնակիչներին իրենց հողերից վտարելու փորձերը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան վճռական է ընդլայնելու Եգիպտոսի հետ շփումները բոլոր մակարդակներով՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նա նաև անդրադարձել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան և Եգիպտոսը պայմանավորվել են մոտ ապագայում ապրանքաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի։ Նա հույս է հայտնել, որ երկրները կմիավորեն ուժերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար։

Էրդողանը Եգիպտոսի իր գործընկերոջը հրավիրել էԹուրքիա։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ այս այցը երկու երկրների հարաբերություններում նոր շրջադարձային կետ կդառնա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական