Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին դիմավորել է Էրդողանին Կահիրեի միջազգային օդանավակայանում։
Թուրքիայի նախագահը Եգիպտոս է այցելում 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո առաջին անգամ։ Դրանից հետո երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին։ Սպասվում է որ Էրդողանի ու Սիսի հանդիպման առանցքային թեման լինելու է իրավիճակը մերձավոր արևելքում և մասնավորապես Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմն ու իրավիճակը Գազայում։