Միջազգային

«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում». Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներ

«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում». Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներ

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները, որոնք հայտնի են որպես «Վայմարյան եռանկյունու երկրներ», օրերս հանդիպել էին՝ քննարկելու համատեղ գործողությունների ու միջազգային դիրքավորման առաջնահերթությունները։ Ի թիվս այլ հարցերի, նախարարներն անդրադարձել են նաև իրավիճակին Հարավային Կովկասում։

«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում. աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», - ասվում է հայտարարության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական