Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բոլոր նրանք, ովքեր չեն ալարում, ցանկանում են զբաղվել այս հարցով։ Գնացեք և զբաղվեք ձեր գործով: Մենք հարցը լուծել ենք»,- երդմնակալության ժամանակ հայտարարել է Ալիևը։