Իրանական Բորուջենում գազատարի հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է տեղական «Mehr» գործակալությունը։ Նշվում է, որ փրկարարները վերացնում են հետեւանքները։
Իշխանությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառների մասին, սակայն բնակիչներին զգուշացրել են գազն անջատելու մասին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։