Միջազգային

Լիբերիայի ՊՆ-ն կին կղեկավարի

Լիբերիայի ՊՆ-ն կին կղեկավարի

Լիբերիայի նախագահ Ջոզեֆ Բոակայը երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ է նշանակել պաշտպանության նախարար։ Այդ մասին հայտնում է «allAfrica» հարթակը։ Ռազմական գերատեսչության ղեկավար է դարձել պաշտոնաթող բրիգադային գեներալ Ջերալդին Ջորջը։

Պաշտպանության նախարար Ջորջը Լիբերիայի զինված ուժերին է միացել 2006 թվականին, քանի որ երկարատև քաղաքացիական պատերազմից հետո այն լուրջ վերափոխումների էր ենթարկվում երկրում: Նա ծառայել է էլիտար ստորաբաժանումներում և եղել պաշտպանության նախարարի գրասենյակի ղեկավարի տեղակալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական