Երրորդ երկրների միջոցով Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարգավորումներ հաստատելը չի քննարկվել Անկարայի և Մոսկվայի երկկողմ բանակցությունների ընթացքում, դա ռիսկային է․ «Ռիա Նովոստի»-ին անանունության պայմանով հայտնել է բանկային հատվածի աղբյուրը։
Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու՝ բանկերի մերժմանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը մասամբ կապված է պատժամիջոցների ու Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ։ Թուրքիայի առևտրի նախարարությունը ուսումնասիրում է այդ հարցը, և Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ։