Ղրղզստանի խորհրդարանը վերանայման է վերադարձրել ՀԿ-ների մասին օրինագիծը։ Ղրղզստանի խորհրդարանը ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրինագիծը վերադարձրել է համապատասխան հանձնաժողովների քննարկմանը։
Փաստաթուղթը նախատեսում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ների համար «օտարերկրյա ներկայացուցիչ» տերմինը ներմուծել, ինչպես նաև նման կազմակերպությունների ռեեստր ստեղծել: Օրինագիծը թույլ է տալիս իշխանություններին՝ կասեցնել ՀԿ-ների գործունեությունը օրենքը խախտելու համար: ԱՄՆ-ն մտահոգություն էր հայտնել այս օրենքի առնչությամբ, ինչի մասին երկրի նախագահ Սադիր Ջապարովին ուղղված նամակում հայտնել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ժապարովն, ի պատասխան, խնդրել էր Վաշինգտոնին՝ չմիջամտել հանրապետության գործերին։