Միջազգային

Մեծ Բրիտանիայում 285 տարվա կիտրոնն աճուրդում վաճառվել է 1,4 հազար ֆունտով

Մեծ Բրիտանիայում 285 տարվա կիտրոնն աճուրդում վաճառվել է 1,4 հազար ֆունտով

Անգլիական Նյուպորտ քաղաքում՝ Brettells-ի աճուրդում, 285 տարվա կիտրոնը վաճառվել է 1416 ֆունտով: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Հինգ սանտիմետր լայնությամբ պտուղը հայտնաբերվել է 19-րդ դարի չինական զարդատուփի դարակում, որը լուսանկարվում էր վաճառքի համար: Դրանում ասվում է. «Ներկայացրել է պարոն Պ. Լու Ֆրանցինին, 1739 թվականի նոյեմբերի 4-ին, օրիորդ Է. Բաքսթերին»։

«Կարծում ենք՝ սա սիրեկանի նվեր է՝ բերված գաղութային Հնդկաստանից»,- հայտարարել է աճուրդի տան ղեկավար Դեյվիդ Բրատելին։

Լոտն ի սկզբանե գնահատվել է 40-60 ֆունտ սթեռլինգ: Աճուրդում ընդամենը 32 ֆունտ է առաջարկվել զարդատուփի համար, որում գտնվել է կիտրոնը: Դրա բարձրությունը 34 սանտիմետր է, տեղավորվում է 6 գզրոց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական