Միջազգային

Վրաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայուն զարգացման գործընթացին

Վրաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայուն զարգացման գործընթացին

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն նշել է ապագա կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Ըստ նրա՝ հիմնական առաջնահերթություններից է ԵՄ-ին ինտեգրում, Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ լուծումը։

«Մեր նպատակներից է նաև Վրաստանում կայունության ապահովումն ու Վրաստանի տարածաշրջանային և գլոբալ դերի ուժեղացումը՝ ապագայում երկրի արագ զարգացումն ապահովելու համար։ Կարևոր ենք համարում նաև գործընկեր և բարեկամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը»,- հայտարարել է Կոբախիձեն։ 

Նրա խոսքով՝ Վրաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայուն զարգացման գործընթացին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական